05:48 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

1-ին և 2-րդ երեխայի ծնունդի դեպքում ծննդյան նպաստի իրավունքն այսուհետև քաղաքացին հնարավորություն կունենա իրացնելու առանց տարածքային կենտրոն այցելելու: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Արտեմ Ասատրյան

«Սա առաջին քայլն է, որ հնարավորություն է ընձեռում առանց քաշքշուկների, թղթաբանության, առանց պաշտոնատար անձանց հետ շփումների իրացնել իրավունքը: Բայց այս ձևաչափով իրավունքի իրացումը հնարավոր է բացառապես այն դեպքերում, երբ պետական մարմինների կողմից վարվող շտեմարաններում առկա են բոլոր անհրաժեշտ տվյալները »,-նշեց նախարարը:

Արտեմ Ասատրյանի խոսքով` նախատեսվում է նման բարեփոխում կատարել նաև կենսաթոշակների ու մյուս նպաստների ոլորտում:

 

Գլխավոր թեմաներ