10:37 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրորդները հայրենիք են բերել 65 մեդալ

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
1610

2016 թվականին Հայաստանը ներկայացնող ծանրորդները շատ լավ արդյունքների են հասել` հայրենիքի բերելով 65 մեդալ, որոնցից՝ 26 ոսկե,19 արծաթե և 20 բրոնզե:

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ամփոփում է տարին և խոսում ծանրամարտում մեր ունեցած ձեռքբերումների և կորուստների մասին։

«Առաջ մենք հիմնականում աչքի էինք ընկնում թեթև և միջին քաշային կարգերում: Բայց հիմա, ինչպես տեսնում ենք, մեր ծանրորդները արդյունքի են հասնում ծանր և գերծանր քաշային կարգում»,-նշում է գլխավոր մարզիչը։

Փաշինյանի խոսքով` երիտասարդական ու պատանեկան հավաքականների արդյունքները ցույց են տալիս, որ մենք ունենք շատ լավ մարզիկներ: Նա գտնում է, որ մենք նաև ապագայի մասին պետք է մտածենք, որպեսզի ոչ միայն 2020 թվականին ունենանք լավ թիմ, այլ նաև 2024-ին:

 

Գլխավոր թեմաներ