19:39 22 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Արտակ Բեգլարյան

Նոր տարվա լավագույն մաղթանքը՝ խաղաղություն

© FB Profile
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Արցախում գլխավոր մաղթանքն ու ամենաանկեղծ ցանկությունը խաղաղությունն է: Այստեղ այն հատկապես խորը իմաստ ունի:

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ թեև ապրիլը որոշակի խմբագրումներ մտցրեց Արցախի ու արցախցիների կյանքում, բայց այս տարվա Ամանորը նախորդներից գրեթե ոչ մի բանով չի տարբերվում. մարդիկ դիմավորում են Նոր տարին՝ նոր հույսեր ու նոր երազանքներ կապելով եկող տարվա հետ: Իսկ որպեսզի դրանք իրականանան, երկրում պետք է խաղաղություն լինի:

«Գլխավոր մաղթանքն, իհարկե, խաղաղությունն է, բայց այդ խաղաղությունը պետք է մենք վաստակենք»,- շնորհավորելով արցախցիների ու հայաստանցիների Նոր տարին` ասաց Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանը կարևորում է նաև, որ խաղաղությունը ձեռք բերվի ոչ թե ամեն գնով, այլ լինի կայուն ու անվտանգ, և դրանում յուրաքանչյուրն ունենա իր ներդրումը:

 

 

Գլխավոր թեմաներ