20:34 27 մարտի 2017
Ուղիղ եթեր
Sputnik Արմենիա

Գները չեն իջնի, բայց և չեն բարձրանա

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Գազի, էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը, թեև էական ազդեցություն չի ունենա սպառողի գրպանի վրա, բայց դրական է թեկուզ այն տեսակետից, որ չի թանկացել:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը վստահեցնում է` գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների փոփոխությունը սպառողական գների փոփոխությունների չի հանգեցնի:

«Դա անշուշտ դրական է, և որոշ օգուտ կտա, օրինակ` գազի դեպքում 100 խորանարդի համար 700 դրամի խնայողություն կլինի: Բայց դա այն գումարը չէ, որ սպառողը կարողանա որևէ էական ծախս անել՚,- ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ դրականն այն է, որ սակագներն այս տարի, ի տարբերություն նախորդների, գոնե չեն թանկացել:

 

 

Գլխավոր թեմաներ