04:12 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Sputnik Արմենիա

Ինչպես են Նոր տարին «նշել» ոստիկաններն ու օրինախախտ վարորդները

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Ոստիկանության ԶԼՄ–ների հետ կապի վերլուծության և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը Sputnik Արմենիայի եթերում ամփոփում է ոստիկանների ծառայության տոնական և հետտոնական շրջանը։

Տոնական օրերին Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացած ծառայություն է իրականացրել Երևան մտնող ճանապարհահատվածներում և մայրաքաղաքում։

Հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակների ծառայողները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել տրանսպորտային 19- միջոց, որոնցից 10-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 8-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի խլացուցիչն առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված է եղել բարձր ձայնով երթևեկելու համար։

8 օրվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 44 ՃՏՊ, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 87-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։