10:05 27 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Վարդան Ոսկանյան

Ի՞նչ կշահի Հայաստանը Իրանի ու Թուրքմենստանի հետ գործակցությունից

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Հայաստանը շահագրգռված է Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հարցում։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, թե ինչ կտա այդ եռակողմ համագործակցությունը Հայաստանին։

Վարդան Ոսկանյանի կարծիքով` այս ձևաչափի շրջանակում ենթադրվում է, որ Հայաստանը կմասնակցի թուրքմենական գազին առնչվող գործարքներին։

Թուրքմենստանը գազային հսկայական պաշարներ ունեցող երկրներից է, բայց խնդիրներ ունի իր գազը արևմուտք արտահանելու առումով։ Ըստ Ոսկանյանի` այս համատեքստում Հայաստան- Իրան- Թուրքմենստան ձևաչափի կազմավորումը կարող է լայն հնարավորություններ բացել բոլոր կողմերի համար տնտեսական շահավետ գործարքներ իրականացնելու համար։

«Եթե դիտարկելու լինենք նման ձևաչափի ստեղծման ոչ տնտեսական բաղադրիչը, այլ քաղաքական հետևանքները, ապա ակնհայտ է` Հայաստանը շահում է ոչ միայն տնտեսական առումով։ Մեր երկիրը ստանում է բոլորովին նոր նշանակություն` ռազմավարական առումով ամրապնդելով դիրքերն ու սեփական անվտանգությունը, մեծացնելով և աշխարհաքաղաքական դերակատարությունը»,- ասում է Ոսկանյանը։

Գլխավոր թեմաներ