07:47 19 փետրվարի 2018
Ուղիղ եթեր
Թրահել Վարդանյան

Արմաշի լճերի ու Երևանի մառախուղի կապը

© Sputnik/ Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
62631

Որքանով է Արարատյան դաշտի մառախուղը կապված Արարատյան դաշտում վերջին տարիներին ավելացած արհեստական լճերի ու ձկնաբուծարանների հետ: Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը:

Արարատյան դաշտի ձկնաբուծարանները կարող են մառախուղ առաջացման պատճառ լինել: Բայց երևանյան թանձր մառախուղը հազիվ թե դրանց պատճառով լինի: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ Թրահել Վարդանյանը:

«Դրանք որոշ ազդեցություն կարող են ունենալ, բայց ոչ այն չափով, որ կարողանան այսպիսի մառախուղ առաջացնել»,- ասաց Թրահել Վարդանյանը:

Միաժամանակ, մասնագետի խոսքով, որպեսզի Արմաշի լճերից գոլորշիացած ջուրը Երևան հասնի, անհրաժեշտ է Թուրքիայի կողմից փչող թույլ քամի:

Գլխավոր թեմաներ