21:20 22 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Սպարտակ Հակոբյան
© Sputnik / Aram Nersesyan

Սպարտակ Հակոբյան. Ատոմակայանի շահագործումը երկարացնելն արդարացված է

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
11831

Հայէներգոյի նախկին գլխավոր ինժեներ Սպարտակ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարացնելու պատճառները։

Մեծամորի ատոմակայանի շահագործումը կերկարացվի ևս 10 տարով, այդ ընթացքում մեր երկրի էներգահամակարգը հնարավորություն կունենա զարգանալ, մշակել առաջընթացի ուղիներ, կարծում է Հայէներգոյի նախկին գլխավոր ինժեներ Սպարտակ Հակոբյանը:

Նա նկատեց, որ նոր ատոմակայանի կառուցումը հետաձգվեց ֆինանսների բացակայության պատճառով, իսկ կայանի կյանքը երկարացնելը նպաստում է էժան վառելիք ունենալուն, ՋԷԿ-երի և այլընտրանքային էլեկտրամատակարարման համակարգերը արդիականացնելուն:

Սպարտակ Հակոբյանը համոզված է, որ հատկապես Իրանի հետ գործակցությունը էներգակիրների ոլորտում փոխշահավետ կլինի և կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Զրույցի ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):

Գլխավոր թեմաներ