13:11 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Sputnik Արմենիա
© Sputnik/ Константин Чалабов

Վարուժան Գեղամյան. «Պետք չի ցեղասպանության ճանաչում ակնկալել Թուրքիայից»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
6140

Հատկապես ներկա իրավիճակում, երբ Էրդողանը սուլթանության է ձգտում, անիմաստ է Թուրքիայից փոխըմբռնում ակնկալել Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Սպասել, որ Թուրքիան մոտ ապագայում կճանաչի հայոց ցեղասպանությունը, անհեռատեսական է, կարծում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նրա խոսքով՝ այժմ, երբ այդ երկրում ճնշվում է ժողովրդավարության յուրաքանչյուր դրսևորում, երբ փակվում են արդարության մասին բարձրաձայնող լրատվամիջոցները, իսկ լրագրողները՝ ձերբակալվում, երբ երկխոսության գնալու կոչ անող գործիչներին արտաքսում են, չի կարելի սպասել, որ Թուրքիան առաջադիմական քայլ կանի։

Ցեղասպանությունը ոչ միայն քաղաքական հարց է, այլև զգացմունքային, ու ակնհայտ է, որ թուրք հասարակությունն էլ պատրաստ չէ խոստովանելու, որ ցեղասպան ազգի ներկայացուցիչ է ինքը։

Զրույցը վարեց Դիանա Հարությունյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106):

Գլխավոր թեմաներ