23:37 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Հրաչ Բերբերյան
Photolure

Կարկուտը չխանգարեց ծիրանի բերքին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
17 0 0

Նախօրեին տեղացած կարկուտը լուրջ վնաս չի հասցրել ծիրանենիներին։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նա հայտնեց, որ լուրջ վնասի մասին խոսք լինել չի կարող։

«Կարկուտն այնքան չէր, որ վնաս հասցներ բերքին։ Այնպես որ կունենանք ծիրանի կայուն միջակ բերք»,- նշեց Բերբերյանը։

Նա նաև անդրադարձավ հակակարկտային կայաններին` շեշտելով, որ դրանք ցածր արդյունավետություն ունեցող սարքեր են։

«Մենք վաղուց հրաժարվել ենք դրանցից, մենք դրանց կարիքը չունենք»,- ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով` ամենաարդյունավետ համակարգը ցանցայինն է, որի էֆեկտիվությունը 100 տոկոս է։

«10 տարի կպայքարենք, որ այդ համակարգը ներդրվի»,- վստահեցրեց Բերբերյանը։

Գլխավոր թեմաներ