10:19 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կնյազ Հասանով
© Sputnik/ Asatur Yesayants

ԱԺ–ի ամենատարեց պատգամավորը պատրաստ է իր կենսափորձը փոխանցել երիտասարդներին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
2010

Նորընտիր ԱԺ–ի ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը, որը վաղը` մայիսի 17-ին, կնախագահի առաջին նիստը, ուրախ է խորհրդարանում հայտնվելու համար։

Վաղվա նիստին, իր իսկ խոսքով, գնալու է «նորմալ տրամադրությամբ»։ Հասանովն ուրախ է, որ մասնակցելու է խորհրդարանի աշխատանքներին։ Ասում է` կանենք ամեն ինչ, որ լավ լինի։

«Եթե երիտասարդներն ընդունեն, կփոխանցենք մեր կենսափորձը։ Չնայած ժամանակից երիտասարդներն էլ են խելացի և կրթված»,- ընդգծում է Հասանովը։

Նա երբեք օրինաստեղծ գործունեությամբ չի զբաղվել, սակայն նշում է, որ խորհրդարանում կամա, թե ակամա կմասնակցի բոլոր օրենքների ստեղծմանն ու քննարկմանը։

Հասանովը պատրաստվում է ԱԺ-ում բարձրացնել քուրդ համայնքին հուզող հարցերը, որոնք կառնչվեն կրթության և մշակույթի ոլորտներին, ինչպես նաև` իրավունքների պահպանմանը։

Գլխավոր թեմաներ