15:56 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Sputnik Արմենիա
© Sputnik/ Asatur Yesayants

Շոգը վրա հասավ. ի՞նչ անել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Առաջիկա օրերին Հայաստանի հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն: ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժկանխարգելման բաժնի ավագ հրահանգիչ, ՓԾ ավագ լեյտենանտ Նունե Իսրայելյանը Sputnik Արմենիայի եթերում նշեց, որ շոգից վախենալ պետք չէ, բայց զգուշանալն անհրաժեշտ է։

«Խորհուրդ եմ տալիս հատկապես տարեցներին, հղիներին և երեխաներին 11։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել փողոց դուրս գալուց։ Իսկ եթե այնուամենայնիվ հայտնվել են արևի ազդեցության տակ, ապա անպայման պետք է կրել թեթև, հարմար, բնական գործվածքից կարված հագուստ և գլխարկ»,- ասաց Նունե Իսրայելյանը։

Նրա խոսքով` շոգին պետք է օգտագործել դյուրամարս սնունդ և շատ հեղուկ։

Հատկապես պետք է շատ ավելի զգույշ լինեն սրտանոթային ու խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, որովհետև նրանց համար ջերմային տատանումները կարող են շատ ավելի դժվար տանելի լինել։ Մասնագետի խոսքով` նրանք պետք է անպայման կապի մեջ լինեն բուժող բժիշկների հետ։

Գլխավոր թեմաներ