06:41 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Կամո Արեյան
© Sputnik/ Nelli Danielyan

Էներգախնայողությունը` տնտեսության զարգացման գլխավոր ազդակ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը այսօր բնապահպանության նախարարությունում կայացած միջոցառման ժամանակ հայտնեց, որ մեր տնտեսության զարգացման կարևոր ազդակներից մեկը լինելու է էներգախնայողությունը։

«Առկա խնդիրը ենթադրում է արդյունավետության բարձրացում, արդիականություն։ Բնակելի և հանրային շենքերի էներգախնայողությունը սոցիալ-տնտեսական, քաղաքաշինական ու անվտանգության ամենահրատապ հարցերից է։ Բոլորիս համաձայնությամբ գնացինք սկզբում դեպի բազմաբնակարան, հետո նախադպրոցական, հանրակրթական դպրոցների էներգախնայողության ծրագիր»,-ասաց փոխքաղաքապետը։

Տեղեկացնենք, որ բնապահպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողությունը։ Ծրագիրը կնպաստի էներգախնայողությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը։

Գլխավոր թեմաներ