10:25 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Սուրեն Սարգսյան
© Sputnik/ Asatur Yesayants

Սարգսյան. «Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից լուրջ անկնկալիքներ չեն կարող լինել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Չնայած սպասելիքների բացակայությանը, արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն, քանի որ դրանց այլընտրանքը ռազմական գործողություններն են, կարծում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններին այլընտրանք չկա:

«Ես նույնպես կողմ եմ այդ դիրքորոշմանը, որովհետև բանակցությունների այլընտրանքը պատերազմական գործողություններն են, որոնք ցանկալի չեն», — Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Սարգսյանը:

Նրա կարծիքով` բայց այդ դեպքում էլ մեծ հաշվով լուրջ ակնկալիքներ չեն կարող լինել: Թեև այն հանգամանքը, որ կա որոշակի երկխոսություն, շատ ավելի լավ է, քան դրա բացակայությունը:

Ըստ քաղաքագետի` սպասելիքների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ չեն քննարկվելու այնպիսի լուրջ հարցեր, որոնք կարող են ազդել տարածաշրջանի իրավիճակի վրա:

Այնուհանդերձ, նա ընդգծեց, որ բանակցությունները պետք է շարունակվեն, այդ առումով հայկական կողմն իր դիրքորոշումը մշտապես հայտնել է:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ քաղաքում։

Գլխավոր թեմաներ