07:27 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Արմեն Ճզմաչյան

Մարդուն հնարավոր է փրկել, եթե 3-4 րոպեի ընթացքում դուրս բերվի ջրից

© Sputnik / Asatur Yesayants
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Եթե մարդը ջրում սուզված է մնացել 3 րոպեից պակաս, ապա նրան հնարավոր է փրկել։ Ամառային հանգիստն ապահով անցկացնելու համար առաջին օգնության խորհուրդներ է տալիս փրկարարը։

Ջրահեղձվածին ջրից դուրս բերելուց հետո նախ պետք է ջուրը դուրս բերել նրա թոքերից, ապա արհեստական շնչառության միջոցով վերականգնել սրտի աշխատանքը։ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ամառային հանգստի սեզոնին ընդառաջ խորհուրդ է տալիս` ինչպես օգնել ջրում խեղդվողին։

«Եթե ջրահեղձվածին հաջողվի ջրից դուրս բերել 3-4 րոպեի ընթացքում, հնարավոր է, որ հաջողվի փրկել նրա կյանքը»,- ասաց Արմեն Ճզմաչյանը։

Բայց եթե օգնության հասնողն ի ուժերի վրա վստահ չէ, ավելի լավ է ռիսկի չդիմի և չդառնա հաջորդ զոհը, զգուշացնում է փրկարարը։

Գլխավոր թեմաներ