04:17 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Մաքսիմ Վենգերով
© Sputnik / Asatur Yesayants

Ջութակահար Մաքսիմ Վենգերովը նվագեց Sputnik Արմենիայի համար

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
1510

Աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը Sputnik Արմենիայի տաղավարում մի հատված նվագեց Բախի «Սարաբանդայից»։

Հուլիսի 12-ին «Արմենիա» միջազգային փառատոնի փակման գալա համերգին աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ։ Sputnik Արմենիան հյուրընկալել է հայտնի ջութակահարին, որը խոսել է «Արմենիա» փառատոնի մասին։

«Միշտ էլ մեծ ուրախություն ու պատիվ է այցելել այս արևաշատ երկիր, որտեղ հաճախ են մշակութային միջոցառումներ կազմակերպվում։ Այս տարի նոր փառատոն է անցկացվում երիտասարդ երաժիշտների մրցույթի հետ համատեղ։ Սա կարևոր ու ինքնատիպ իրադարձություն է։ Մենք բոլորս գիտենք, որ մեծաթիվ փառատոներ ու մրցույթներ կան, որոնք առանձին-առանձին են անցկացվում, սակայն միասին տարբերակը կարծում եմ, որ ճիշտ սինթեզ է»,-նշեց երաժիշտը։

Նրա խոսքով` այս փառատոնն առաջին հերթին հարթակ է երիտասարդ երաժշտների համար, որոնց մեծ հնարավորություն է տրվում։ Եվ այս պատասխանատու միջոցառման ժյուրին բարդ խնդիր պետք է լուծի` գտնել այն երաժշտին, որն ապագայում մեծ համբավ կունենա։

Գլխավոր թեմաներ