18:59 28 հուլիսի 2017
Ուղիղ եթեր
Мехак Апресян в гостях у радио Sputnik Армения
© Sputnik/ Aram Nersesyan

ԵՆԹԱՏԵՔՍՏ. Հայաստանում զբոսաշրջային այցերի 3 միլիոնանոց հեռանկարը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
ԵՆԹԱՏԵՔՍՏ (5)
5910

2016 թվականի տվյալների համաձայն` Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտավորապես 1մլն 260 հազար մարդ: «Ենթատեքստ» հաղորդաշարի հյուրն անդրադարձել է միջազգային զբոսաշրջության շուկայում Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացման խնդրին ՝ ներկայացնելով 2017 թվականի կիսամյակային տվյալները:

 

Արդեն մի քանի տարի է` զբոսաշրջությունը Հայաստանում հայտարարվել է տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկը և ներկայում երկրի արտահանման բաժնում ներգնա զբոսաշրջությունը հանքահումքային արտադրանքի և մետաղների արտահանումից հետո երկրորդն է:Այդուհանդերձ, մասնագետների պնդմամբ` ոլորտն ունի զարգացման շատ ավելի մեծ ներուժ: 

2016 թվականին  Հայաստան է այցելել 68 հազարով շատ զբոսաշրջիկ, սակայն նախորդ տարվա համեմատ զբոսաշրջային այցելությունների թվի 5.7 տոկոս ավելացումն ամենևին էլ Հայաստանի զբոսաշրջային ներուժի գագաթնակետը չէ:Sputnik Արմենիայի «Ենթատեքստ» հաղորդաշարի հյուրն է՝ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  Մեխակ Ապրեսյանը: Պաշտոնյայի խոսքով` հնարավոր ամեն բան արվում է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան  խթանելու համար, և արդեն 2017 թվականի առաջին եռամսյակում 18.2 տոկոսով աճ ենք արձանագրել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 
«Ենթատեքստ» հաղորդումը կարող եք ունկնդրել նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM 106.0):

Հաղորդաշարի հեղինակը Լուսինե Մկրտչյանն է։


թեմա:
ԵՆԹԱՏԵՔՍՏ (5)

Գլխավոր թեմաներ