03:45 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արամ Սաֆարյան
© Sputnik/ Asatur Yesayants

Հայաստանը պետք է ջանք չխնայի դրական ցուցանիշներն ավելացնելու համար

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
9 0 0

Ռուսական շուկայում հայկական արտադրանքի ծավալները պետք է մեծացնենք, ռուս զբոսաշրջիկների թիվն էլ ավելացնենք, կարծում է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:

Սաֆարյանի կարծիքով՝ Ռուսաստանի և արևմուտքի արգելամիջոցների պատերազմը չի ավարատվի ո՛չ 2018, ո՛չ 2019 թվականին: Վերլուծական կառույցները կարծում են, որ դա մինչև 2020 թվականը շարունակվող գործընթաց է:

Ռուսաստան ներկրվող ապրանքների արգելքն աշխուժություն է առաջացրել Թուրքիայում, Իրանում, Չինաստանում, Եգիպտոսում:

«Հայաստանը փոքր երկիր է և փոքր մասնաբաժին ունի ռուսական սպառողական շուկայում, բայց երկու տարվա ընթացքում մենք ցույց ենք տվել երկնիշ ցուցանիշի աճ, ինչը հուսադրող հանգամանք է և թույլ է տալիս կանխատեսել, որ մոտակա 2 տարում հայկական գյուղմթերքների և արտադրության վերամշակող ճյուղերի արտադրանքը պահանջված է լինելու Ռուսաստանում, իսկ երկնիշ ցուցանիշներով աճը շարունակվելու է»,- նշում է Սաֆարյանը:

Փորձագետը վստահեցնում է՝ առկա քաղաքական և տնտեսական իրողությունները թելադրում են ներդրումներ անել գյուղատնտեսության, վերամշակող արտադրության մեջ և ծառայությունների ոլորտում:

Նա նշում է, որ ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու հնարավորություն տալուց հետո մենք 4 ամսում արձանագրեցինք զբոսաշրջիկների թվի 25 տոկոսանոց աճ:

«Սա այնքան տպավորիչ ցուցանիշ է, որ լավ կլիներ այս ուղղությամբ շարունակեինք մեր ջանքերը, որպեսզի Հայաստանը դառնար զբոսաշրջային լուրջ ցուցանիշներ ունեցող երկիր»,- ասում է Սաֆարյանը:

Գլխավոր թեմաներ