13:14 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Sputnik Արմենիա
© Sputnik/ Asatur Yesayants

Հակառակորդի կրակոցից Ոսկեվանում մոտ 3 հեկտար ցորենի արտ է այրվել. գյուղապետ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Օրերս Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմն ու Տավուշի մարզի Բարեկամավան, Չինարի, Բաղանիս գյուղերը կրակի պահել մի քանի ժամ շարունակ: Գյուղատնտեսությանը հսկայական վնաս է հասցվել այդ գյուղերում, մարդիկ ստիպված են եղել ընդհատել բերքահավաքը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ երեկ թշնամին կրակ է բացել ու այրել դեռ բերքը չհավաքած ցորենի դաշտերը։

«Մոտ 3 հեկտարի չափ ցորենի մեծ մասն այրվել է։ Երեկ կրակել են, այրել դաշտը, մտնելն անհնար է։ Նախորդ անգամ կոմբայնի վրա էին կրակել, հետո մարդկանց վրա կրակեցին։ Էլ այդ դաշտերը չենք մտնի, հիմա հիմարություն կլինի կրկին կենդանի ուժ տանելը»,–ասաց Սերյոժա Ալեքսանյանը։

Գյուղապետի խոսքով` այս տարի բերքահավաքի ժամանակ հակառակորդն ավելի ակտիվ է եղել, ավելի շատ են գնդակոծել, քան նախորդ տարիներին։

Գլխավոր թեմաներ