22:31 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Լիանա Թորոսյան
© Sputnik / Asatur Yesayants

Լիանա Թորոսյան. «Հայաստանում համաճարակային վիճակ չկա»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
13710

Հարևան երկրներում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը, որն արտահայտվում է մրսածության և աղեստամոքսային ախտանշաններով:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը Sputnik Արմենիային ասաց, որ Հայաստանում վիճակը կայուն է։

Կոկսակի վիրուսներն առաջացնում են ցան, որը գրագետ բուժման դեպքում անհետևանք անցնում է, ասաց համաճարակաբանը։

Նա նշեց, որ Հայաստանում այդ առումով վիճակը կայուն է, եղել են եզակի դեպքեր։ Երեխաների մոտ հիվանդությունն ուղեկցվում է ջերմությամբ, քորով, սրտխառնոցով։

Լիանա Թորոսյանը բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում Կոկսակին, ինչպես են վարակվում և ինչ բուժում է անհրաժեշտ։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Գլխավոր թեմաներ