00:52 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Գագիկ Սուրենյան
© Sputnik/ Aram Nersesyan

Սուրենյան. Շոգը եղանակը կշարունակվի մինչև օգոստոսի 14–ը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (52)
18 0 0

Աննախադեպ շոգը կշարունակվի մինչև օգոստոսի 14–ը։ Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Օգոստոսի 15–ից սևծովյան ցիկլոնի ազդեցությամբ օդի ջերմաստիճանը կսկսի իջնել։ Օգոստոսի 15-ին երեկոյան և 16-ին` կրկին երեկոյան, բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ»,–ասաց Սուրենյանը:

Նրա խոսքով` օգոստոսի 12-14-ը այդ սառը հոսանքները կնահանջեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38…+39 աստիճանի, այդ օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղումներ չեն լինի:

թեմա:
Եղանակը Հայաստանում (52)

Գլխավոր թեմաներ