18:14 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արուսյակ Պողոսյան
© Sputnik/ Asatur Yesayants

Այս տարի «Բազե» հավաքին կմասնակցի 405 երիտասարդ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
3810

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց հոբելյանական «Բազե» հավաքի նորարարությունները:

«Թեպետ «Բազեն» 15 տարեկան է, բայց այն շարունակում է հետաքրքիր մնալ երիտասարդության համար: Յուրաքանչյուր տարի «Բազեի» թե՛ սպորտային, թե՛ մշակութային մրցույթներում նորություններ ենք մտցնում»,-ասաց Արուսյակ Պողոսյանը:

Այս տարի «Բազե» երիտասարդական հավաքը կկայան օգոստոսի 21-27-ը, Ծաղկաձորում: Կմասնակցի 405 երիտասարդ:

Հոբելյանական տարվա անակնկալն այն է, որ նախկինում «Բազեին» մասնակցած, բայց կրկին մասնակցելու ցանկություն ունեցող երիտասարդներին հնարավորություն է տրվել այս տարի ևս մասնակցելու:

 

Գլխավոր թեմաներ