19:55 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Sputnik Արմենիա
© Sputnik / Asatur Yesayants

Գյուղական համայնքներում թանգարանների աշխատակիցների ընտրություն չկա

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ իրենք կողմ են գեղեցիկ, երիտասարդ ու բանիմաց աշխատակիցներին, բայց հիմնականում շատերի մոտ պակասում է սրտացավությունն ու գրագիտության անհրաժեշտ մակարդակը։

«Հատկապես գյուղական համայնքներում կադրերի լայն ընտրություն չկա, եթե չասեմ, որ ընդհանրապես ընտրություն չկա։ Այս խնդիրը մենք ունեցանք տարիներ առաջ Բակունցի տուն–թանգարանի հետ կապված։ Նախկին վարիչն անբուժելի հիվանդություն ձեռք բերեց, ստիպված էր աշխատանքից դուրս գալ։ Ես այցելել եմ մարզպետին, բացատրել եմ խնդիրը։ Խնդրել եմ նա առաջարկի մարզի կադրերից։ Երկու ամիս շարունակ այդ մարդը չէր կարողանում կադր գտնել։ Սյունիքի բուհերի դասախոսներին, դպրոցների գրականության լեզվի ուսուցիչներին  հրավիրել էր զրույցի։ Այդպես էլ չէր կարողացել ընտրություն անել»,–ասաց Կարո Վարդանյանը։

Գլխավոր թեմաներ