18:16 19 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81

Ջրային կոմիտեն իրավասու չէ Ախուրյանի ջրամբարում ձկնաբուծության թույլտվություն տրամադրել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկություններին, թե Ախուրյանի ջրամբարի «անարդյունավետ կառավարման հետևանքով աղետալի իրավիճակ է ստեղծվել» և «տոննաներով ձուկ է սատկել»։

525 մ³  ծավալով Ախուրյանի ջրամբարը շահագործման է հանձնվել 1982 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ բացառապես ոռոգման նպատակով, բացի այդ՝ Ախուրյան գետի ջրօգտագործումը, հետագայում՝ նաև Ախուրյանի ջրամբարը, օգտագործվում են Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով, ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ նշելով, որ ջրամբարի կառավարման հետ կապված որևէ որոշում չի կարող ընդունվել միակողմանի:

Ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Արմավիրի և Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք: Այս տարի ջրամբարում ջրի առավելագույն ծավալը կազմել է 444.28 մ³՝ անցյալ տարվա 545,75 մ³ դիմաց: Այսօրվա դրությամբ հայկական կողմի համար ջրամբարից թողնվել է 305.21 մ³ ջուր՝ ներառյալ գետի ջրատվությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը նախատեսված է միայն ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, այնտեղ ձկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ:

Սոնա Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Ախուրյանի ջրամբարում ձկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբևէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել, և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չի կրում ստեղծված արհեստական ջրային համակարգերում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար:  Ավելին՝ ՋՏՊԿ-ն իրավասու չէ նման թույլտվություն տալ առանց թուրքական կողմի համաձայնության:

Զրույցը վարեց Աննա Վարդանյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Գլխավոր թեմաներ