10:01 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Լուսինե Սահակյան
© Facebook/Lusine Sahakyan

Սահակյան. «Հայաստանյան դատարաններում նիստերը կտապալվեն»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
25 0 0

Հայաստանյան դատարաններում ծանր օր է սպասվում։ 182 փաստաբան որոշել է սեպտեմբերի 12-ին դատական նիստերի չներկայանալ։ Օրենքի համաձայն` դատավորները պարտավոր են պաշտպանի բացակայության դեպքում հետաձգել նիստը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբանների գործադուլին միացած Լուսինե Պետրոսյանը։

Հայաստանի 182 փաստաբան որոշել են վաղը գործադուլ անել և չներկայանալ դատական նիստերի։ Փոխարենը փաստաբանները կհավաքվեն «Կոնգրես» հյուրանոցում` քննարկելու ստեղծված իրավիճակն ու որոշելու հետագա անելիքները։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը, որը ևս միացել է բողոքի ակցիային։

«Դատարաններում խնդիրներ, իհարկե, կառաջանան, որովհետև 182 փաստաբանը շատ լուրջ թիվ է»,- ասաց Սահակյանը։

Փաստաբանների բողոքի պատճառը դատարաններ մուտք գործելիս իրենց նկատմամբ իրականացվող խուզարկություններն են։

Փաստաբաններն այս վերաբերմունքը համարում են անօրինական և նվաստացուցիչ։

Կսահմանափակվի՞ գործադուլը 1 օրով, թե՞ կշարունակվի, Լուսինե Սահակյանը դժվարացավ կանխատեսել` նշելով, որ դա պարզ կդառնա միայն քննարկումից հետո։

Գլխավոր թեմաներ