Սարգիս Գրիգորյան
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Իհարկե, կասկածելի է, որ իրենց ցանկացած արդյունքը կստանան: Հնարաքվեն կկայանա, բայց հարց է, թե ավելի կարևոր ինչ նպատակ է դրված միջազգային քննարկման սեղանին: Քրդերը, միգուցե, սա անում են, որ բանակցությունների սեղանի շուրջ սպասվածից ավելի շատ ստանան: Այն կարող է լրացուցիչ խաղաքարտ դառնալ քրդերի ձեռքին»,-ասում է Սարգիս Գրիգորյանը:
Արաբագետը կարծում է, որ այս հանրաքվեն լարում է մտցնելու տարածաշրջանում: