04:24 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Մեխակ Ապրեսյան
© Sputnik/ Asatur Yesayants

Ապրեսյան. Գաթայի փառատոնն ունի լավ զարգացման և համաշխարհային շուկայում ճանաչելի դառնալու հեռանկար

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Ադրբեջանին սահմանակից Խաչիկ գյուղում կայացավ գաթայի չորրորդ ամենամյա փառատոնը։

Փառատոնի մասնակից Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստեց, որ Գաթայի փառատոնը կայացած է.

«Փառատոնն ունի լավ զարգացման և թե՛ ներքին, թե՛ համաշխարհային շուկայում ճանաչելի դառնալու հեռանկար»,–ասում է Ապրեսյանը։

Փառատոնի ընթացքում Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում պատրաստեցին աշխարհի ամենամեծ ու ամենափոքր գաթաները։ 4 մետրանոց ու երեք սանտիմետրանոց գաթաները «հայտնվեցին» «Դյուցազնագրքում»։

Գլխավոր թեմաներ