04:17 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կարեն Կարապետյան
© Пресс-служба Правительства РА

Կարապետյան. «Հանձնարարում եմ կազմակերպել 3–րդ հանրապետական շաբաթօրյակը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
14 0 0

Անցած ամիսների ընթացքում Հայաստանում իրականացվել է 2 համապետական և 2 համայնքային շաբաթօրյակ։ 2017 թվականի հոկտեմբերի 3–ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել է 1574–ը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով «Մաքուր Հայաստան» ծրագրին։

«Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր։ Գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ։ Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարումների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականների արդյունքում կնքված պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների ընդամենը 25 տոկոսը»,- ասաց վարչապետը։

Չնայած արձանագրված արդյունքներին, ըստ վարչապետի, առկա վիճակը համակարգված և շարունակական միջոցառումների կարիք ունի։ Ուստի վարչապետը հանձնարարեց կազմակերպել 3-րդ հանրապետական շաբաթօրյակը։

Գլխավոր թեմաներ