04:18 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Դավիթ Հակոբյան
© Facebook/Davit Hakobyan

Հակոբյան. «Որոշեցի փորձել նախագահների մուտքի ժամանակ նկարել մեր նախագահին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
56 0 0

Համացանցում կայծակնային տարածում ստացած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լուսանկարը բնական է և ստացվել է պատահաբար, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը։

«Հիմնականում, նման հանդիպումների ժամանակ արարողակարգային լուսանկարներ ենք նկարում, ստեղծագործելու տեղ չկա։ Ուղղակի, սպասում էինք հերթական նիստը սկսվելուն, երբ ես նկատեցի, որ այդ սրահում հետաքրքիր լուսավորություն է։ Որոշեցի փորձել նախագահների մուտքի ժամանակ նկարել մեր նախագահին»,- պատմում է Դավիթ Հակոբյանը։

Բայց ՀՀ նախագահի փոխարեն լուսանկարի կենտրոնում պատահաբար հայտնվել է Ղազախստանի նախագահը։

Գլխավոր թեմաներ