14:01 17 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Գրիգոր Նազարյան
© Facebook/Grigor Nazaryan

Նազարյան. Նախագահի 3 մեսիջներն էլ կարևոր են ԵԱՏՄ զարգացման համատեքստում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Սոչիում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նախագահ Սարգսյանի ելույթը մի քանի մեսիջ ուներ: Հայաստանի Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում առանձնացնում է այդ մեսիջները։

«ՀՀ նախագահի կողմից առանձնացված կարևոր ուղղություններից մեկը ԵԱՏՄ տնտեսական միավորման և առանձին երկրների ազատ առևտրային հարաբերությունների զարգացման հնարավորության մասին էր։ Մինչ այդ էլ Հայաստանը բազմաթիվ երկրների հետ ունեցել է ազատ առևտրի համաձայնագրեր։ Բայց այսօր դրանց գործարկման համար միասնական կոորդինացիայի խնդիր կա։ Բացի դա, Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների համար նոր հնարավորություններ է բացում «Մետաքսի ճանապարհը»,–ասում է Նազարյանը։

Նրա խոսքով` նախագահի բոլոր 3 մեսիջներն էլ կարևոր են ԵԱՏՄ զարգացման համատեքստում։

Գլխավոր թեմաներ