15:13 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Виген Кочарян
© Facebook/Հայ Իրավաբաններ

Քոչարյան. «Մեզ մոտ առկա է ընտանեկան բռնությունը, դրա համար էլ ուզում ենք օրենք ընդունել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
22 0 0

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ընտանեկան բռնության մասին օրինագիծն անհարկի է քննադատվում։

Մեր հասարակությունում առկա է ընտանեկան բռնություն, դրանով պայմանավորված էլ ընդունում ենք օրենք, ասաց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ այդ մասին օրինագիծը շրջանառվում է 2014 թվականից, հետո մշակվեց և հիմա ներկայացվել է հասարակությանը։

Փոխնախարարն անհարկի է համարում հասարակական քննարկումների ժամանակ հնչեցրած քննադատությունները։ Նրա կարծիքով՝ օրինագիծը մտահոգվելու տեղիք չի տալիս։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Գլխավոր թեմաներ