00:22 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արման Բոշյան
© Sputnik/ Aram Nersesyan

Բոշյան. ՀՀ–ԵՄ պայմանագիրը կրում է ավելի շատ քաղաքական բնույթ

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
14 0 0

ԵՄ-ն հաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբին և իր լիակատար վստահությունը հայտնել հանուն տարածաշրջանի ապագայի՝ ղարաբաղյան հակամարտության կայուն, արդար, քաղաքական որոշման հասնելու համանախագահների աշխատանքին:

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ հայտարարությունը, բնականաբար, պատահական չէ` հաշվի առնելով տարածարջանային իրավիճակը և այն, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել համաձայնագիրը ԵՄ–ի հետ։

«Իրականում, այս պայմանագիրը կրում է ավելի շատ քաղաքական բնույթ, իսկ տնտեսական դրույթները հստակ ազդակ ունեն մեր երկրի կայունությունը թուլացնելու»,–ասում է Արման Բոշյանը։

Նրա խոսքով` ԵՄ–ն, ԱՄՆ–ն և Արևմուտքն, ընդհանարապես, չեն դադարեցնում իրենց քաղաքականությունը, համաձայն որի Հայաստանը իր անվտանգության վեկտորը պետք է փոխի։

Գլխավոր թեմաներ