00:24 23 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սամվել Կարապետյան
© Armtimes

Կարապետյան. Վանա լճի հատակում հայտնաբերված պարիսպները բնորոշ էին վաղ միջնադարին, երևի 5–7–րդ դարերի էր

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
99330

Վերջերս մամուլը գրեց, որ Վանա լճի հատակին հայտնաբերվել է մոտ 3000 տարվա պատմություն ունեցող, ուրարտական ժամանակաշրջանի պատմական ամրոց։

Sputnik Արմենիայի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասում է, որ ակնհայտ է, որ դրանք Վանի կամ Ուրարտական թագավորության ժամանակաշրջանի չեն, որովհետև երևում է, որ կրաշախաղով են արված։

«Ուրարտական շրջանի պարիսպները կրաշաղախից զուրկ են։ Այս պարիսպները կանոնավոր շարվածքով էին և բնորոշ էին վաղ միջնադարին, երևի 5–7–րդ դարերի է»,–ասում է Կարապետյանը։

Հուշարձանագետը հավելում է, որ ամրոցի տեղը ստույգ չի մատնանշված` գրված է Վանա լճի հատակ։ Ենթադրվում է, որ Հին Արճեշ քաղաքի տարածքն է, որ ջրասույզ է եղել 1800–ականների սկզբից, այդ պատճառով Արճեշ գավառի գավառանիստ կենտրոնը փոխադրվել է Ականց գյուղ։

Գլխավոր թեմաներ