01:13 21 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Բաբկեն Պիպոյան
© Sputnik/ Asatur Yesayants

Պիպոյան. «Կենդանական ծագման ուտելիքի անվտանգության հանդեպ պետք է լինել գերուշադիր»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
34 0 0

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը հիշեցնում է, որ տոնական օրերին կարևոր է պահպանել ճիշտ ու անվտանգ սնվելու կանոնները:

«Հատկապես այն աղցանները, որոնց վրա ավելացվում է թթվասեր կամ մայոնեզ, և այդ խմբաքանակը օրվա ընթացքում մնում է սեղանին, այդ խմբաքանակից պետք է հրաժարվել: Իսկ թթվասերն ու մայոնեզն ավելացրեք մատուցելուց առաջ»,-զգուշացնում է Պիպոյանը:

Նրա խոսքով՝ կենդանական ծագման ուտելքիների անվտանգության հանդեպ պետք է լինել գերուշադիր, որովհետև այդ օրերն որոշակի չարաշահում ենք ալկոհոլը, և մյուս կողմից՝ ուտում ենք պահպանման ռիսկային պայմաններում գտնվող սննդամթերքը:

 

Գլխավոր թեմաներ