20:08 24 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Աշոտ Հարությունյան
© Sputnik / Asatur Yesayants

Հարությունյան. «Արագածոտնում և Արմավիրում կներդրվեն հակակարկտային նոր համակարգեր»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի որոշ չափով կշարունակի աջակցել գյուղացիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

Կառավարությունն այս տարի կիրառելու է հակակարկտային նոր` հրթիռային համակարգեր` մինչ այժմ կիրառվող գազագեներատոր համակարգերի փոխարեն։

«Արդեն աշնանից պիլոտային ծրագիրը մեկնարկել է, աշխատանքները սկսված են։ Արագածոտնի ու Արմավիրի որոշ տարածքներում այս տարի նոր համակարգերը կսկսեն կիրառվել, և դրանց արդյունավետության հիման վրա ոլորտում կավելանա նաև գյուղատնտեսական ապահովագրությունը»,– ասել է փոխնախարարը։

Հակակարկտային նոր կայանների շնորհիվ, գյուղատնտեսության արտադրանքի ռիսկայնության նվազմանը զուգահեռ, կներդրվի նաև կառավարության` KFW բանկի հետ համատեղ գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիրը։

Գլխավոր թեմաներ