20:45 20 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Վահագն Համբարձումյան
© Sputnik / Nelli Danielyan

Համբարձումյան. «Ակցիզային հարկից տուժել են ոչ թե գործարարները, այլ սպառողները»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված գնաճից տուժել են ոչ թե գործարարները, այլ ՀՀ շարքային քաղաքացիները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Վահագն Համբարձումյանը։

Ակցիզային հարկի փոփոխությունը գնաճի վրա միանշանակ ազդել է։ Այսօր, լրագրողների հարցին ի պատասխան, մեկնաբանելով ընդդիմադիր «Ելք» խմբակցության` Հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներ փոխելու առաջարկը, ասաց Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը։

Նրա խոսքով` ակցիզային հարկի ավելացումից ավելի շատ տուժել են ոչ թե տնտեսվարողները, այլ սպառողները, ՀՀ շարքային քաղաքացիները։

«Լայն սպառման ապրանքների գների վրա ակցիզային հարկի ավելացումը հունվարի 1-ից միանշանակ ազդում է։ Ինձ համար էլ` որպես ՀՀ քաղաքացի, այդ թանկացումներն իրենց ազդեցությունը թողել են»,- ասաց Համբարձումյանը։

Նա դժվարացավ գնահատական տալ «Ելքի» օրենսդրական նախաձեռնությանը` միաժամանակ նշելով, որ հարկային քաղաքականությունը երկրի բյուջեն ապահովելու հիմնական ճանապարհն է։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին «Ելքի» նախաձեռնությամբ նախանշված է ԱԺ արտահերթ նիստ` Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթները մինչև հունվարի 1-ը գործող նախկին դրույքաչափերով փոխարինելու օրենսդրական առաջարկով։

Գլխավոր թեմաներ