Երվանդ Բոզոյան
«Եթե փոխզիջում չլինի, չի բացառվում, որ Ադրբեջանը սկսի լայնամասշտաբ պատերազմ։ Ադրբեջանը չի թաքցնում այդ մղումը և կիրառում է դա որպես ճնշման միջոց համանախագահ երկրների վրա»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է քաղաքագետը։
Գալով ԱՄՆ–ի այն հայտարարությանը, որ իրենք սանկցիաներ կկիրառեն այն երկրների նկատմամբ, ովքեր Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն կունենան, ապա քաղաքագետը կարծում է, որ դա ավելի հոգեբանական ճնշման միջոց է և ԱՄՆ–ն չի կիրառի այն, որովհետև չի կարող տնտեսական վատ հարաբերություններ ունենալ աշխարհի կեսից ավելիի հետ ։
«Հայաստանն ու Ադրբեջանը հիմնական զենքը գնում են Ռուսաստանից և ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի համար սա անվտանգության խնդիր է, մենք չունենք դիվերսիֆիկացված զենք գնելու այլ տարբերակ։