09:29 13 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP608.05
  • EUR549.84
  • RUB7.31
Երվանդ Բոզոյան
Photolure

Բոզոյան. «Ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը դժվար թե սադրանքի գնա շփման գծում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
11 0 0

Ընտրություններից առաջ զորավարժություն անցկացնելը ուժի ցուցադրում է։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ադրբեջանի կազմակերպած զորավարժությունների մասին։

Քաղաքագետը կարծում է, որ ընտրությունների նախաշեմին Ադրբեջանը դժվար թե սադրանքի գնա շփման գծում, քանի որ Ալիևը ոչ մի լուրջ խնդիր չունի գալիք ընտրություններում. պարզապես իրական մրցակիցներ չկան։

«Նա ընտրությունները ոչ մեծ ռազմական գործողություններով քողարկելու պատճառներ չունի։ Ադրբեջանական հասարակությանը զորավարժություններով ուզում են ցույց տալ, որ իբր տեսեք, թե ինչ հզորություն է ձեռք բերել Ալիևը, համոզել նրանց, որ գործող նախագահն Ադրբեջանում ամենալուրջ առաջնորդն է», — ասաց Բոզոյանը։

Ադրբեջանում զորավարժությունները մեկնարկել են մարտի 12-ին և կտևեն մինչև ամսի 17-ը։ Զինված ուժերի լայնածավալ զորավարժություններին մասնակցում են մինչև 25 հազար զինվորական, մինչև 250 միավոր տանկ և զրահատեխնիկա, մինչև 50 միավոր բանակային և ճակատային ավիացիա։ Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հրաման էր ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` նախագահական ընտրությունները կանցկացվեն ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։

Գլխավոր թեմաներ