09:08 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Վիգեն Հակոբյան
© Sputnik / Asatur Yesayants

Հակոբյան. «Նրանց գլխավոր հույսն է գտնել որևէ թեմա, որը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Երևանում կայացած վերջին հանրահավաքի մասին և նշել, որ բողոքի ցույցերը դժվար թե այնքան լրջանան, որ տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեն դրանց։

«Ուժերը, որոնք հավաքվել էին շաբաթ օրը, կարծում եմ` փորձում են ձևավորել սեփական օրակարգը և ցանկացած պատեհ առիթ օգտագործել որպես ընդդիմադիր ուժ իրենց կողմնակիցների թիվն ավելացնելու համար։ Նրանց գլխավոր հույսն այն է, որ կգտնվի որևէ թեմա, որը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ»,- նշեց քաղտեխնոլոգը։

Ըստ Հակոբյանի` այն քաղաքական ուժերը, որոնք այդ օրը հավաքվել էին, արտախորհրդարանական ընդդիմության արմատական թևն են, որոնք հիմնականում համախմբվել են «Սառնա ծռերի» հայտնի գործողություների ժամանակ և հիմա փորձում են ռադիկալ կարգախոսներով մի վայրում հավաքել բողոքական ընտրազանգվածին։

Իսկ թե հասարակությունն ինչպես կարձագանքի այդ կոչերին, կարելի է կռահել` հաշվի առնելով այս տարվա առաջին միջոցառումները, որոնք կապված էին թանկացումներից հետ։

«Հասարակությունը շարունակում է մնալ ապատիայի վիճակում, և  չեմ կարծում` զանգվածային միջոցառումներն այնքան լրջանան, որ տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեն դրանց»,- ասաց Հակոբյանը։

Նշենք, որ մարտի 10-ին Երևանի Ազատության հրապարակում անցկացվել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»։

Գլխավոր թեմաներ