05:06 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Սուրեն Սարգսյան
© Sputnik / Aram Nersesyan

Սարգսյան. «Ակնհայտ է, որ նրանց գործունեության հիմնական թիրախը լինելու է մեր տարածաշրջանը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ԱՄՆ նախագահի վերջին նշանակումների մասին` մատնանշելով, թե ինչպես դրանք կանդրադառնան մեր տարածաշրջանի վրա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ընդամենը մի քանի օր առաջ հրաժարական տվեց պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որին փոխարինելու է գալիս Վաշինգտոնում որպես «բազե» հայտնի Մայք Պոմպեոն։ Նա նախկինում ղեկավարել է Հետախուզության գլխավոր վարչությունը և երկար տարիներ աշխատել է օրենսդիր մարմնում, կրթությամբ և մասնագիտությամբ զինվորական է։

Թրամփը, փաստորեն, զինվորականին է նշանակում գլխավոր դիվանագետ։ Երկրորդ «բազեն» նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է։ Այս պաշտոնում նշանակվել է մի անձնավորություն, որը բավականին հայտնի մարդ է. խոսքը նախկին դիվանագետ Ջոն Բոլթոնի մասին է, որը հայտնի է Իրանի և Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ վերաբերմունքով։

«Նախագահի վարչակազմում այս մարդկանց հայտնվելուց հետո ակնհայտ է դառնում, որ նրանց գործունեության հիմնական թիրախը լինելու է հենց մեր տարածաշրջանը։ Բարդ հարաբերություններ եմ կանխատեսում Իրանի հետ։ Վստահ եմ՝ Թրամփը մեկ ամսից հայտարարելու է, որ դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որը ձեռք է բերվել Բարաք Օբամայի օրոք»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով` բոլորը գիտեն, որ Բոլթոնի և Թրամփի դիրքորոշումներն այս հարցում նման են։

Գլխավոր թեմաներ