12:44 20 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Երվանդ Բոզոյան
Photolure

Բոզոյան. «Ո՛չ Փաշինյանին, ո՛չ Մարուքյանին հասարակությունը վարչապետի պաշտոնում չի տեսնում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
4510

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ներքաղաքական դաշտում տիրող իրավիճակի մասին` նշելով, որ այսօր ընդդիմություն, որպես այդպիսին, չկա։

Բոզոյանի կարծիքով` իշխանական համակարգում ցնցումներ չեն լինի, անորոշություն էլ չկա։

«Կարծում եմ` եթե որևէ արտառոց բան չպատահի, ապա Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, առաջին տեղակալը կլինի Կարեն Կարապետյանը, որը կզբաղի տնտեսական հարցերով։ Փոխվարչապետ կլինի նաև Արմեն Գևորգյանը, հավանաբար երրորդ փոխվարչապետ էլ կլինի, որի անունն առայժմ դժվար է ասել»,- ասում է քաղաքագետը։

Բոզոյանը կարծում է, որ այս սցենարը չի փոխվի, եթե ֆորս մաժոր չլինի, բայց դրա հավանականությունն էլ շատ քիչ է, որովհետև հասարակությունը բավականին իներտ վիճակում է։

Քաղաքագետը նշում է նաև, որ այսօր ընդդիմություն, որպես այդպիսին, չկա։

«Բոլորն էլ ընկալում են, որ չկա այնպիսի ընդդիմություն, ինչպիսին կար 90-ականներին։ Ընդդիմությունը ձևավորվում է անձով, լիդերով։ Այսօր չկա մի մարդ, որն ընկալվի որպես այլընտրանք գործող իշխանությանը։ Ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ Էդմոն Մարուքյանին հասարակությունը վարչապետի պաշտոնում չի տեսնում», — նշում է քաղաքագետը։

Նրա խոսքով` հանրությունը չի տեսնում որևէ լիարժեք միավոր, որը կարող է փոխարինել իշխանական այսօրվա վերնախավին։

Գլխավոր թեմաներ