01:45 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Արմեն Ռուստամյան
© Sputnik / Asatur Yesayants

Ռուստամյան. «Սա նախագահի համար պատմության մեջ անունը թողնելու պատմական հնարավորություն է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
27 0 0

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալությանը` ասելով, որ նման ընտրությունները և կառավարման խորհրդարանական համակարգն աննախադեպ են մեզ համար։

«Այն փոփոխությունները, որ նախատեսել ենք իրականացնել այս համակարգային փոփոխությունների արդյունքում, մեծ մասով պայմանավորված են հենց նախագահի անձով և այն անձով, ով պետք է հանդիսանա Սահմանադրության երաշխավորը։ Այդ լիազորության իրականացումից է կախված, թե որքանով արագ կյանքի կկոչվի Սահմանադրությունը»,- ասաց Ռուստամյանը։

Ըստ նրա` այն, ինչ կատարվում է, պատմական հնարավորություն է նորընտիր նախագահի համար լիարժեք աշխատելու և պատմության մեջ իր անունը թողնելու։

Գլխավոր թեմաներ