Նարեկ Սահակյան
«Գիշերն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, երեկոյան կրակոցները տևել են 8–10 րոպե` ընդհատումներով։ Իջևան–Նոյեմբերյան ավտոճանապարհի վրա հաճախ են նման դեպքեր գրանցվում, ադրբեջանցիները հաճախ են այն գնդակոծության ենթարկում»,–ասում է գյուղապետն ու հավելում, որ նման կեցվածքով թշնամին փորձում է հոգեբանական ազդեցություն թողնել, վախեցնել մարդկանց։
Կրակոցների հաճախակի դառնալը Նարեկ Սահակյանը կապում է գարնանային աշխատանքների աշխուժացման հետ։ «Փորձում են ստեղծել վախի մթնոլորտ, որ այդ ճանապարհը դառնա քիչ երթևեկելի։ Ճանապարհը ուղիղ գծով 500–700 մետր է հեռու իրենց կրակակետերից, մեկ կիլոմետր տարածք գտնվում է անմիջապես կրակի տակ։ Իրենք անընդհատ կրակում են, բայց երթևեկությունը չի պակասում»,–ընդգծում է Սահակյանը։