00:52 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Հակոբ Չաքրյան
Photolure

Չաքրյան. «Թուրքիայի ընտրողին դուր է գալիս, որ Էրդողանը կարողանում է սպառնալ Իսրայելին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայում ստեղծված նախընտրական իրավիճակը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք-իսրայելական առճակատման հերթական սրացումը կօգտագործի իր նախընտրական քարոզարշավում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը։ Նրա խոսքով` Էրդողանի հակաիսրայելական խիստ հռետորաբանությունը լիովին համապատասխանում է սեփական անձը տարածաշրջանային առաջնորդ ներկայացնելու փորձի տրամաբանությանը։

«Թուրքիայի շարքային ընտրողին դուր է գալիս, որ իր երկրի առաջնորդը կարողանում է այդպես զենք ճոճել և սպառնալ Իսրայելին, ԱՄՆ-ին կամ Գերմանիային։ Երուսաղեմի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը հիանալի հնարավորություն է Էրդողանի ինքնագովազդի համար», — ասել է Չաքրյանը։

Իսկ երկրի ներսում Էրդողանը բախվում է քրդական գործոնի հետ։ Ընտրություններում նրա հակառակորդներից մեկը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշն է, որը ձերբակալվել է 2016 թվականի նոյեմբերին։

Գլխավոր թեմաներ