00:53 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20

Գալստյան. «Արարատի մարզում, բացի Սուրենավանից, բոլոր համայնքները վճարումներն արել են»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
56320

Ինչո՞ւ Սուրենավանի հակակարկտային կայանը չի կրակել. մեկնաբանում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Արարատի մարզի աշխատակիցը։

Հիդրոմետ ծառայության և համայնքների ղեկավարների միջև կնքվող պայմանագրերի համաձայն` գազալիցքավորման ծախսերն իրականացնում է համայնքապետարանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Արարատի մարզում կարկտակայանի անգործության շուրջ բարձրացած աղմուկը, հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Արարատի հակակարկտային կայանի պետ Նարեկ Գալստյանը։

«Ես միջնորդ եմ հանդիսացել, որպեսզի լիցքավորումն իրականացվի, մինչև վճարումներն իրականացվեն։ Բայց Սուրենավանի համայնքապետարանը մինչ այսօր էլ վճարում չի արել»,– ասել է Գալստյանը։

Հիշեցնենք, մայիսի 15-ին Արարատի մարզում տեղացած կարկտի ժամանակ 4 կայաններից գործել է միայն 3-ը, ինչի հետևանքով մեծ վնասներ են կրել դրա տարածքում գտնվող բերքատու այգիները։

Գլխավոր թեմաներ