10:19 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Ատոմ Մարգարյան
© Sputnik / Aram Nersesyan

Մարգարյան. «Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը շահավետ է ներգրավված բոլոր երկրների համար»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
5120

Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր` եռամյա համաձայնագիրը շահավետ է բոլոր այն երկրների տնտեսությունների, որոնք ներգրավված են պայմանագրում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Արտոնյալ սակագներով Իրանից ԵԱՏՄ երկրներ կարտահանվեն միրգ, բանջարեղեն, շինանյութեր, գորգեր և այլն։ Միջինում Իրանը կնվազեցնի արդյունաբերական արտադրանք ներկրելու մաքսատուրքերը` նախկին 22,4 տոկոսի փոխարեն մինչև 15,4 տոկոս, ԵԱՏՄ–ն` 8 տոկոսից մինչև 4,7 տոկոս։ Իրանում գյուղատնտեսական ապրանքների ներկրման տուրքերը բավական բարձր են` 32,2 տոկոս, դրանք կնվազեցվեն մինչև 13,2 տոկոս, ԵԱՏՄ–ում` 9,6 տոկոսից մինչև 4,6 տոկոս»,–ասում է Մարգարյանը։

Տնտեսագետի կարծիքով` մաքսատուրքերի նվազեցումը կներառի երկու սուբյեկտների միջև առևտրի ամբողջ ծավալի գրեթե կեսը։

Գլխավոր թեմաներ