07:24 15 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.03
  • GBP617.31
  • EUR550.85
  • RUB7.23
Վազգեն Խաչիկյան
© Sputnik / Arsen Haytyan

Խաչիկյան. «Հայաստանում պահպանողական դիրքորոշում ներկայացնող կուսակցությունը ՀՀԿ–ն է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
147 0 0

Հայաստանում փոքրիշատե պահպանողական դիրքորոշում ներկայացնող կուսակցությունը ՀՀԿ–ն է։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Սոցապ հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը։

«Չլինելով ՀՀԿ անդամ, ես պահպանողական եմ իմ հայացքներով։ Ճգնաժամային դուրս գալու լավագույն ուղին ոչ թե սոցիալիզմը կամ լիբերալիզմն է, այլ պահպանողականությունը։ Դժբախտաբար կամ, բարեբախտաբար, Հայաստանում այսօր պահպանողական արժեքներ դավանող միակ կուսակցությունը «Հանրապետականն» է, որ մեր երկրում գրանցված 1–ին քաղաքական միավորն է։ Այն ունի ինչպես փառահեղ, այնպես էլ սրբագրելու արժանի էջեր»,–ասաց Խաչիկյանը։

Միայն պահպանողական ուժերը կարող են այսօր երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից։

Գլխավոր թեմաներ