17:49 14 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.03
  • GBP617.31
  • EUR550.85
  • RUB7.23
Արայիկ Հարությունյան
© Sputnik / Asatur Yesayants

Հարությունյան. «Լարված իրավիճակը պայմանավորված է նաև երկրում ստեղծված փոփոխություններով»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
4501

ՀՀ կրթության և գիտության նախարարը Գյումրիում խոսել է կրթական ոլորտի խնդիրների մասին։

Արայիկ Հարությունյանի դիտարկումները ցույց են տվել, որ մենք ունենք շատ լավ ուսանողներ։

«Կարծում եմ, որ դասախոսներն էլ կգան մի իրավիճակի, որից հետո ես կկարողանամ նույնը ասել նրանց մասին»,,- ասաց նախարարը։

Հարությունյանի խոսքով` իրավիճակը պայմանավորված է երկրում ստեղծված փոփոխություններով, յուրաքանչյուրը փորձում է բարձրաձայնել կուտակված խնդիրները։

«Դա արվում է որոշակի սրությամբ, և այդ հակամարտությունն ավելի է սրվում։ Հիմա կրթության և գիտության նախարարությունը այդ ամենում փորձում է միջնորդի դեր կատարել, մասնավորապես ուսանողների դեպքում հնարավոր եղավ ստեղծել մի ձևաչափ, որի ընթացքում ուսանողները կքննարկեն առկա խնդիրները և կփորձեն երկխոսության ավելի վաղ միջավայր ստեղծել»,- ասաց նա։

Հարությունյանը կարծում է, որ ելքը մեկն է` մարդիկ պետք է նստեն սեղանի շուրջ և փորձեն միմյանց հետ քննարկել հարցերը։ Եթե յուրաքանչյուրը երկխոսելու կամք դրսևորի, բոլոր հարցերի լուծումը կգտնվի։

թեգերը:
Արայիկ Հարությունյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ