15:37 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61

Դավթյան. «Գազպրոմ Արմենիան» գազի սակագինը 25 տոկոսով նվազեցնելու հնարավորություն ունի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
357 0 0

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է այն մասին, թե ինչու են որոշ խոշոր ընկերություններ վերանայել իրենց սահմանած սակագները։

Վահե Դավթյան

Դավթյանի խոսքով` երկրում ստեղծված իրավիճակն այսօր ստիպում է մի շարք ընկերությունների վերանայել իրենց սակագնային քաղաքականությունը և սոցիալամետ քաղաքականություն վարել։

«Դրա ապացույցներից է «Գազպոմ Արմենիայի» որոշումը։ Այս նույն համատեքստում կարելի է դիտարկել նաև Հայաստանի էլեկտրացանցեի հետ ընթացող բանակցությունները»,- ասում է փորձագետը։

Նրա խոսքով` եթե չլինեն տեսանելի նախադրյալներ, ապա իհարկե, դժվար կլինի վարել նման սոցիալամետ քաղաքականություն։

«Մենք միանշանակ կարող ենք փաստել, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ իսկապես օբյեկտիվորեն, անկախ քաղաքական բաղադրիչից ու երկրում ստեղծված իրավիճակից, «Գազպրոմը» կարող էր գնալ այդ քայլին։ Սակայն, իմ համոզմամբ, այդ քայլը պետք է ուղղված լինի ոչ միայն անապահով խավին, այլ ամբողջ բնակչությանը»,- ասում է Դավթյանը։

Ըստ նրա` գազի շուկայում ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնելու, որ «Գազպրոմ Արմենիան» այսօր գազի սակագինը մինչև 25 տոկոսով նվազեցնելու հնարավորություն ունի։

Գլխավոր թեմաներ