10:22 24 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP611.79
  • EUR528.92
  • RUB7.45

Թովմասյան. «Սահմանադրությունը հայերիս անկախության պայքարի արդյունքի անձնագիրն է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
104 0 0

«Եթե քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում նաև դատական իշխանությունը փոխվի, կնշանակի, որ դատական իշխանությունն անկախ չէ»։

Սահմանադրական դատարանի նախագահը ցավով արձանագրեց, որ Սահմանադրության օրը, որն իր կարևորությամբ զիջում է միայն Անկախության տոնին, դեռ ամբողջությամբ որպես տոն չի մտել մեր բնակարաններ ու աշխատասենյակներ։

Իր խոսքում նա անդրադարձել է նաև քաղաքական փոփոխություններին ու իր հրաժարականի պահանջներին։ «Դատական իշխանությունը պետք է քաղաքական գործընթացներից դուրս լինի», ասել է նա։

Սահմանադրական դատարանի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանում գործող դատավորների մի մասը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, մի մասը` Ռոբերտ Քոչարյանի, մի մասը` Սերժ Սարգսյանի օրոք և եթե քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում նաև դատական իշխանությունը փոխվի, կնշանակի, որ դատական իշխանությունն անկախ չէ։

Ըստ թեմայի

Սահմանադրության օրը. ի՞նչ օր է այսօր
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ